28.1 C
Yerevan

Վարչապետ Փաշինյանը նախարարների տեղակալներ է նշանակել

Նմանատիպ

Շոյգու․ԱԹՍ-ների նպատակը Մոսկվայի քաղաքացիական օբյեկտներն են եղել

Մոսկվայի վրա գրոհող անօդաչուների նպատակը մայրաքաղաքի քաղաքացիական օբյեկտներն էին,...

Իսրայելի նախագահը ժամանել է Բաքու

Նախագահ Իցհակ Հերցոգն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է...

Կոսովոյում բախումների հետևանքով 25 խաղաղապահ է վիրավորվել

ՆԱՏՕ-ի շուրջ 25 խաղաղապահ զինծառայող, որ պաշտպանում էր հյուսիսային...

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 4-ին որոշումներով նշանակվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակվել Գեղամ Վարդանյանը, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ՝ Իրինա Ղափլանյանը:

Գեղամ Վարդանյանը այս տարվա հունվարի 11-ից զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը:

Իրինա Ղափլանյանը 2018թ. հունիսից ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալն էր:

ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված (օրենքն ուժի մեջ է 2019թ. հունիսի 1-ից)՝ նախարարություններն անվանափոխվել են. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կոչվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ ունենալով նաև գործառույթային որոշակի փոփոխություններ, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ շրջակա միջավայրի նախարարություն:

spot_imgspot_img