27.1 C
Yerevan

Ոստիկանները Սիսիանում խոշոր չափերի յուրացման դեպք են բացահայտել

Նմանատիպ

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ...

Աշխարհի 10 «ամենազորեղ» անձնագրերը

Ունենալ անձնագիր, որը կարող է ձեզ տանել աշխարհի գրեթե...

Առաջին հանրապետություն՝ փառահեղ ծնունդով, բայց  ծանր ու կարճ կյանքով

Սարդարապատ, Բաշ-Ապարան և Ղարաքիլիսա. այս հերոսամարտերը Առաջին հանրապետության հիմքը...

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք է արձանագրվել:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ «Սիսիան» բժշկական կենտրոնի նախկին երկու տնօրենները, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, բուժհաստատության չորս աշխատողների անվամբ դուրս են գրել աշխատավարձի դրույքաչափից ավելի, խոշոր չափերի գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

spot_imgspot_img