19.1 C
Yerevan

Ներկա կարգավիճակս միանգամայն բավարարում է ինձ, կարելի է ասել՝ նույնիսկ երջանիկ եմ. Արամ Սիմոնյան

Նմանատիպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-ի կեսօրից հետո առանձին...

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոն է նվիրել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան...

Կարիմ Բենզեման որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»․ ESPN

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Տեղեկությունը...

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանն օրեր առաջ տված հրաժարականից հետո շարունակում է աշխատել մայր բուհում, բայց արդեն որպես դասախոս։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Սիմոնյանը հիշեցրեց, որ ինքը Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր է և հիմա էլ շարունակում է գիտամանկավարժական գործունեություն ծավալել։

«Բացի այդ՝ իմ իսկ ստեղծած ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում եմ աշխատում։ Գիտական թեմա ունեմ, բազային ֆինանսավորում կա, ինստիտուտը գործում է։ Հենց այս պահին էլ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում եմ, զբաղված եմ իմ գործերով», – ասաց Արամ Սիմոնյանը։

ԵՊՀ նախկին ռեկտորին խնդրեցինք գնահատել իր հրաժարականից հետո բուհում տիրող մթնոլորտը, դասախոսի կարգավիճակում աշխատելու զգացողությունները։

«Համալսարանն իր սովորական կյանքով ապրում է, ես էլ իմ կյանքով եմ ապրում։ Առանձնակի ոչինչ չկա, ամենօրյա գործունեություն է։ Ներկա կարգավիճակս միանգամայն բավարարում է ինձ, կարելի է ասել՝ նույնիսկ երջանիկ եմ։ Ես գիտահետազոտական պլաններ ունեմ, պետք է զբաղվեմ դրանք կյանքի կոչելով», – ասաց Արամ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ԵՊՀ նախկին ռեկտորն իր հրաժարականի մասին հայտարարել էր մայիսի 23-ինն տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին։

Պաշտոնից հեռանալուց առաջ Սիմոնյանը, մասնավորապես, նշել էր.

«Եթե ես այսօր հրաժարական չտամ, միևնույն է, էլի օրենքի խախտումով դա արվելու է: Ես արդեն տեղյակ եմ՝ փոխելու են Հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որ կարողանան ինձ հանելու հաճույքը ստանալ: Ես այդ հաճույքը նրանց չեմ պատճառի»։

spot_imgspot_img