22.1 C
Yerevan

Ամփոփվել են Երևանի քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 6-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները

Նմանատիպ

Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

2022-23թթ-ի մրցաշրջանը շրջադարձային ստացվեց համաշխարհային ֆուտբոլի համար։ Մի շարք...

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային

2023 թվականի հունիսի 8-ին շրջանառության մեջ է դրվում մեկ...

Մայիսին Հայաստան է այցելել 176 հազար զբոսաշրջիկ

Հայաստան այս տարի մայիս ամսվա ընթացքում ժամանել է 176...

Երևանի քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 6-րդ մրցույթ-փառատոնը հունիսի 8-ին ամփոփվել է գալա-համերգով: Մրցույթին մասնակցել են Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների 2000 աշակերտներ: Մրցույթ-փառատոնում ընդգրկված են 12 անվանակարգեր՝ դաշնամուր, լարային նվագարաններ, կիթառ, փողային և հարվածային ժողովրդական գործիքներ, դասական և ժողովրդական մեներգեցողություն, երգչախումբ, համույթներ և այլն։

Մրցակարգով սահմանված «Լավագույն տասնյակը» գլխավորում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, 2-րդ տեղում է Ղ. Սարյանի անվան երաժշտական և արվեստի դպրոցը, 3-րդ տեղում՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը:

«Մրցույթը տարեցտարի ավելի մեծ արդյունք է տալիս։ Այս տարի մրցապայքարն ավելի թեժ էր, քան նախորդ տարի. սա նշանակում է, որ մրցույթի հեղինակությունն ու Երևանի երաժշտական դպրոցների որակական աճը համաքայլ են»,– նշել է Երևանի քաղաապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։
Լավագույն տասնյակում ընդգրկված բոլոր դպրոցները, պատվոգրերից զատ, ստացել են նաև դրամական պարգևներ՝ ըստ մրցութային տեղերի:

spot_imgspot_img