27.1 C
Yerevan

Ուժեղ քամին ու կարկուտը վնասներ է հասցրել Շիրակի մարզի համայնքներին

Նմանատիպ

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ...

Աշխարհի 10 «ամենազորեղ» անձնագրերը

Ունենալ անձնագիր, որը կարող է ձեզ տանել աշխարհի գրեթե...

Առաջին հանրապետություն՝ փառահեղ ծնունդով, բայց  ծանր ու կարճ կյանքով

Սարդարապատ, Բաշ-Ապարան և Ղարաքիլիսա. այս հերոսամարտերը Առաջին հանրապետության հիմքը...

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում հունիսի 4-ի երեկոյան գրանցված ուժեղ քամին ու կարկուտը մեծ վնասներ է հասցրել: Քամու հետևանքով Գյումրիում պոկվել են շինությունների կտուրներ: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունից, քամին պոկել է Գյումրու Նալբանդյան 6 Ա տան տանիքը և գցել փողոց՝ ճանապարհը դարձնելով անանցանելի, իսկ տան մուտքն ու ելքը արգելափակել։ Դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Տարածքը մեկուսացվել և հոսանքազրկվել:

Ուժեղ քամին ու կարկուտը վնասներ է հասցրել նաև Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջանների համայնքներին՝ արմատախիլ են եղել ծառեր, պոկվել տանիքներ, իսկ կարկուտից վնասվել ցանքատարածություններ: Հիմնականում տուժել են աշնանացան ցորենի ցանքատարածությունները: Վնասի չափերը ճշտվում են:

spot_imgspot_img