28.1 C
Yerevan

Օրհան Փամուքի հայտնի գործը` ուսանողների թատերային լեզվով

Նմանատիպ

Լավագույն 5 ֆիլմերը ֆուտուրիստիկ ապագայի մասին

Այն, ինչ տարիներ առաջ գիտական ֆանտաստիկա էր, հիմա արդեն...

Հիվանդության պատճառով Սելին Դիոնը չեղարկել է 2024 թվականի համերգները

Կանադացի աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը հայտնել է 2024 թվականի...

83 տարեկանում մահացել է ռոքնռոլի թագուհի Թինա Թըրները

Կյանքից հեռացել է 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկը՝ ռոքնռոլի...

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Aravot.am: Հովհ, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի` Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի կուրսի ուսանողները բեմական խոսքից քննություն հանձնեցին: Այն բավականին յուրահատուկ էր: Ընտրված էր Օրհան Փամուքի «Իմ անունը Կարմիր է» հայտնի գործը:

«Սա բեմական խոսքի քննություն է, հուսով ենք, որ որոշակի աշխատանքներից հետո այն կդառնա նաեւ ներկայացում»,-ասաց պարոն Բաբայանը` ընդգծելով Փամուքի գործի բացառիկությունը: Ուսանողներ Ավետ Զոհրաբյանը, Հրաչյա Գյումբալյանը, Նադեժդա Իսրայելյանը, Կարեն Մարտիրոսյանը, Սյուզաննա Ադամյանը, Լիլիթ Մուրադյանը եւ մյուսները՚ դասախոս Տաթեւիկ Մելքոնյանի հետ հրաշալի կատարեցին իրենց առջեւ դրված առաջադրանքը:

1998թ. գրված այս վեպի համար Փամուքը 2006-ին Նոբելյան մրցանակ է ստացել: «Իմ անունը Կարմիր » է վեպը, ինչ-խոսք բարդ է «մարմնավորելը» թատերային լեզվով, մանավանդ այնտեղ սիմվոլների խաղարկումներ կան ու հեղինակը կրում է գրական այլ մեծերի` Ջոյսի, Կաֆկայի, Բորխեսի ու այլոց ազդեցությունը: Վեպի գլխավոր հերոսները Օսմանյան կայսրությունում բնակվող մանրանկարիչներ են, որոնցից մեկը սպանված է: Կա պնդում, թե նրանց նորարարական պատկերազարդումները վիրավորում Են Ալլահին: Սեր, միստիկա, հավերժության փնտրտուք, խարդավանքներ, կիրք… Ուսանողներին հաջողվեց «էլեկտրականացնել» դահլիճը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

spot_imgspot_img