13.1 C
Yerevan

«Հրապարակ». Մակունցը ակտիվ ներգրավված կլինի վեթթինգի գործընթացին

Նմանատիպ

Կոսովոյում փոխհրաձգության ընթացքում 5 ուժային է տուժել

Կոսովոյի հյուսիսում ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժել է 5...

Էրդողանը կհաղթի ընտրությունների երկրորդ փուլում․ Սոցհարցումներ

Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ սոցհարցում իրականացնող կազմակերպությունները...

Կոսովոյում բախումներ են․ Սերբական բանակը շարժվում է դեպի սահման

Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ շրջաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների պատճառով...

«Հրապարակ թերթը գրում է. «Տիկին Մակունց, ճի՞շտ են տեղեկությունները, որ ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է անցումային արդարադատության խորհրդարանական «կուրացիան» դնել ոչ թե պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի և կամ ԱԺ նախագահի, այլ Ձեր փխրուն ուսերին՝ հարցրինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին։ «Չէ, նման կոնկրետ որոշում չկա, սակայն ես ակտիվորեն ներգրավված եմ լինելու»։

Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե վարչության նիստերից մեկում ՔՊ որոշակի, այսպես կոչված, սորոսական թևը Նիկոլ Փաշինյանի առջև դրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։ «Դուք գիտեք, որ ես վարչության անդամ չեմ»: Սակայն մասնակցում եք նիստերին։ «Այո, մասնակցում եմ։ Այն նիստերին, որոնց ես ներկա եմ եղել, նման բան չի քննարկվել»:

Իսկ ինքներդ ինչպե՞ս եք գնահատում Արթուր Վանեցյանի աշխատանքը։ «Ես, ճիշտն ասած, ինձ թույլ չեմ տա գնահատական հնչեցնել պարոն Վանեցյանի աշխատանքի հետ կապված, որովհետև ԱԱԾ-ն վարչապետին ենթակա ծառայությունն է. ի դեպ` պարոն Վանեցյանը բավականին բաց է խմբակցության ցանկացած հարցին պատասխանելու առումով և ինքն է ինձ առաջարկել՝ եթե կարիք լինի որևէ հարցի առնչությամբ խմբակցության հետ հանդիպելու, պատրաստ է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img