24.1 C
Yerevan

Հայաստանի գերակա խնդիրներից է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման համար երկխոսության ճանապարհ բացելը

Նմանատիպ

Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը. Զելենսկի

Ռուսաստանը պարտվում է պատերազմում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի...

Ադրբեջանական զինվորականները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների

Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են...

Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»

Ադրբեջանի իշխանություններն Նախիջևանը ինտենսիվ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Ինչպես...

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար գերակա խնդիր է Եվրամիության երկրների հետ վիզաների ազատականացման համար երկխոսության ճանապարհ բացելը: Այս առումով կարևոր է նաև Հայաստանի միգրացիոն ծառայության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների կապը ԵՄ անդամ երկրների համապատասխան մասնագետների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ բազմիցս նշվում է, որ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ պետք է սկսվեն պատեհ պահի, բայց կոնկրետ ժամկետ նշված չէ, նա խնդրեց նշել, թե հայկական կողմի գնահատականով այդ պատեհ պահը երբ է:

«Իհարկե դա բանակցային արդյունք է: Պատեհ մեր դեպքում նշանակում է այսօր, իրենց դեպքում այն պահից, երբ կկարողանանք համոզել անդամ պետություններին և հանձնաժողովին, որ այս գործընթացն անհրաժեշտ է սկսել: Մենք այդ առումով ունենք բավարար աջակցություն, բայց նաև ունենք բավարար ընդդիմություն այդ գործընթացը սկսելու համար: Մեր հիմնական գերակա խնդիրն այսօր երկխոսության ճանապարհը բացելն է` ի ցույց բերելով այն բոլոր գործառույթները, որոնք իրականացվել են Հայաստանում, և որ Հայաստանը պատրաստ է սկսել երկխոսությունը: Դրա համար պատեհ պահը մեզ համար այսօր է»,-ասաց Մնացականյանն ու նշեց, որ դեռևս ԵՄ անդամ երկրների գործընկերներին համոզում են, որ դա իրապես այսօր է:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի` նույն թեմային առնչվող հարցին` Մնացականյանը նշեց, որ ամենակարևոր խնդիրը նաև այն է, որ մեր մասնագետները`միգրացիոն ծառայությունից, ոստիկանությունից, բոլոր այն գերատեսչություններից, որոնք անմիջական առնչություն ունեն հարցին, մշտական կապի մեջ լինեն իրենց եվրոպացի գործընկերների հետ: «Հայաստանի մասնագետները պետք է կապի մեջ լինեն, ուժեղացնեն կապը ԵՄ անդամ պետությունների համապատասխան մասնագետների հետ, ցույց տան երկրում իրականացվող արդյունավետ միգրացիոն քաղաքականությունը»,-նշեց նախարարը:

spot_imgspot_img