24.1 C
Yerevan

«Փաստ». Զեյնալյանի հրաժարականը կանխորոշված էր դեռ ամիսներ առաջ

Նմանատիպ

Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը. Զելենսկի

Ռուսաստանը պարտվում է պատերազմում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի...

Ադրբեջանական զինվորականները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների

Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են...

Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»

Ադրբեջանի իշխանություններն Նախիջևանը ինտենսիվ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Ինչպես...

««Փաստ» թերթի ունեցած հավաստի տեղեկություններով՝ արդարա­դատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը կանխո­րոշված է եղել դեռ ամիսներ առաջ՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ կապված աղմկոտ սկանդալին զուգահեռ: Այս երկու պատմու­թյունները, իհարկե, որևէ ուղղակի առնչություն չունեն, սակայն Սա­նասարյանի գործը պատրվակ է դարձել, որպեսզի ՔՊ վերնախավում քննարկվի «ոչ յուրայիններից» ազատվելու հարցը:

Հենց այդ օրերին, մեր աղբյուրների պնդմամբ, զրույց է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արտակ Զեյլնալյանի միջև, որի ընթացքում վեր­ջինս կառավարության ղեկավարին խոստացել է լուծել «Հանրապե­տություն» կուսակցության լոյալության հարցը, որի քաղխորհրդի ան­դամն է արդարադատության արդեն նախկին նախարարը: Սակայն Զեյնալյանը ոչ միայն չի կարողացել համոզել Արամ Սարգսյանին ու մյուսներին, այլ կուսակցությունում նրան կանգնեցրել են երկընտ­րանքի առջև՝ պահանջելով ընտրել կամ նախարարի, կամ կուսակ­ցականի կարգավիճակը:

Այնուամենայնիվ, Փաշինյանը մի որոշ ժա­մանակով «սառեցրել» է պաշտոնանկության թեման՝ հաշվի առնելով, որ հենց Զեյնալյանը խորհրդարանում պետք է ներկայացներ կառա­վարության նոր կառուցվածքը: Դրանից հետո ամեն օր Զեյնալյանի հրաժարականը սպասելի էր, մանավանդ, որ նրա կուսակցությունը՝ «Հանրապետությունը», հրապարակային հայտարարությամբ դատապարտել է դատարաններն արգելափակելու ու Քառօրյա պատե­րազմի խնդրով քննիչ հանձնաժողով ստեղծելու Փաշինյանի նախա­ձեռնությունները: Չնայած այն հանգամանքին, որ Զեյնալյանն այդ հայտարարություններից հետո փորձեց սահմանազատվել իր կու­սակցությունից, դա նրան չփրկեց պաշտոնանկությունից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img