Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների սպանության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և վրաց ժողովրդին’ ահաբեկչության հետևանքով Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների զոհվելու կապակցությամբ:

Մենք խստորեն դատապարտում ենք անհանդուրժողականության և ահաբեկչության ցանկացած դրսևորում և  այս դժվարին պահին կիսում վրաց բարեկամ ժողովրդի վիշտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում