Եղանակը Հայաստանում կտաքանա 2-3 աստիճանով, սպասվում է ամպրոպ և կարկուտ

Եղանակը Հայաստանում կտաքանա 2-3 աստիճանով, սպասվում է ամպրոպ և կարկուտ

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի տարածքում հունիսի 9-14-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում հունիսի 9-14-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում