14.1 C
Yerevan

Արտաշես Հարությունյան. Վերջալույսի աղջիկը

Նմանատիպ

Լավագույն 5 ֆիլմերը ֆուտուրիստիկ ապագայի մասին

Այն, ինչ տարիներ առաջ գիտական ֆանտաստիկա էր, հիմա արդեն...

Հիվանդության պատճառով Սելին Դիոնը չեղարկել է 2024 թվականի համերգները

Կանադացի աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը հայտնել է 2024 թվականի...

83 տարեկանում մահացել է ռոքնռոլի թագուհի Թինա Թըրները

Կյանքից հեռացել է 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկը՝ ռոքնռոլի...

Քնքուշ գեղության փթթումի մը մեջ
Յայգածաղկի պես բացված ամաչկոտ,
Իբրև թե ցողի համբույրովը՝ գեջ,
Ու սիրով արբշիռ, սիրով խնկահոտ,

Վերջալույս նայող պատուհանին լայն
Ու խորհրդավոր տարտամ բացվածքին
Խարտյաշ աղջիկը նստած լռելյայն
Կդիտե խաղաղ շեղջն արևմուտքին։

Հյուսված թարմության մաքրություն մ՚է որ
Կմարի դժգույն իր ճակտի վրա,
Ու հոն զեփյուռը, հոգի թևավոր,
Վարսի ցրվումին հետ կթրթըռա․․․

Եվ սրբուհի այդ լուռ դեմքին շուրջ
Խարտյաշ մազերուն շոգեն ոսկեզօծ,
Իր մշտասևեռ երազներուն լուրջ
Գուցե նյութացած թերաստվերն է հոծ։

Ու վերջալույսի հրթիռներուն հետ,
Որոնց ետևեն կթռչի հոգին,
Միթե պատրա՞նք է, որ կըլլա անհետ,
Չբախող սիրո սին մտածմունքին։

spot_imgspot_img