20.1 C
Yerevan

Ազատ ոճային ըմբիշների մարզիչը գոհ է թիմից, բայց ավելին էր ակնկալում

Նմանատիպ

Հայտնի են Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուն և դարպասապահը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը...

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ...

Շարժայի մրցաշարում հայ շախմատիստները կիսեցին 2-8-րդ տեղերը

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Շարժայի միջազգային մրցաշարում: Արաբական Միացյալ...

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը գոհ է մարզիկների գրանցած արդյունքներից Եվրոպայի առաջնությունում:

«Սպասելիքները շատ էին, բայց, ընդհանուր առմամբ, հավաքականը լավ մասնակցություն ունեցավ Եվրոպայի երիտասարդների այս առաջնությանը: Մեզ համար բոլոր գոտեմարտերն էլ լարված են լինում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:

Վարդանյանի խոսքով` թիմային պայքարում ընտրանին գրավեց 4-րդ հորիզոնականը: «Օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար գերակայությունը կտրվի Եվրոպայում առաջնությունում լավ արդյունք գրանցած մարզիկներին»,-շեշտեց նա:

Հավաքական թիմը մեկ շաբաթ հանգստից հետո ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում, հետո Երևանում, իսկ օգոստոսի 12-18-ն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կմասնակցի աշխարհի երիտասարդների առաջնությանը:

spot_imgspot_img