21.1 C
Yerevan

Ռուբեն Սևակ․ Գիշերն իջավ

Նմանատիպ

Հայ եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես...

Թումոյի այգում սպասվում են խաչատրյանական օրեր

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կոնտրոնը հայտարարում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների...

Արամ Խաչատրյան՝ աշխարհի հայազգի մուսան

Համաշխարհային դասականը՝ Արամ Խաչատրյանը հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի...

Գիշերն իջավ անամպ, անհուն,
Բյուր բյուրեղե ի՜նչ նուրբ անուն
Տալ անուրջի այս սուրբ պահուն.
– Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն․․․

Կանէանա նավն հեռակա,
Լիճն երազ մ’է, կա ու չըկա.
Ջուրի շշունջն է լոկ վըկա,
– Շշնջելո՜ւ երջանկություն:

Վերն հազար աստղ, վարն հազար լույս,
Կիսաստվերին մեջ հոգեհույզ
Կը խոսակցին քար, վըտակ, բույս.
– Ա՜խ, իրերո՜ւ երջանկություն․․․

Ու կձայնե մատուռն հստակ.
– Սա ծերունի ծառերուն տակ,
Այս քաղցրության մեջ բովանդակ
Քարանալո՜ւ երջանկություն․․․

spot_imgspot_img