24.1 C
Yerevan

Հայրենասեր լինելու համար ոչ մի կուսակցության անդամ լինել պետք չէ. ազատամարտիկ

Նմանատիպ

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերը չեն վրիպում Իրանի աչքից․Քանանի

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է,  որ Իրանի...

«ՀՀ կառավարությանը ներկայացվել է 13 կետից բաղկացած պահանջ, բայց ես առավել կարևորում եմ դրանցից երեքը՝ անվճար բուժօգնություն, ուսման և կոմունալ ծախսերի վճարի կիսում» – այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Արաբո» ջոկատի ազատամարտիկ, «Արաբո» ՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը: Այս մասին գրում է Panorama.am-ը:

Ըստ բանախոսի՝ ներկայումս ազատամարտիկների կողմից նստացույցի դուրս գալը պայմանավորված է սոցիալական ծանր վիճակով: «Բողոքի ակցիայի մասնակցելու համար շատ ազատամարտիկներ մարզերից չեն գալիս, քանի որ չունեն նույնիսկ հարյուր դրամ», – ասաց նա:

Ազատամարտիկի խոսքով՝ խնդիրը կայանում է նրանում, որ ազատամարտիկները եղել են մշտապես անտեսված, որևէ անգամ սոցիալական խնդիրները չէին բարձրաձայնվում:

Հակոբ Հակոբյանը նաև նկատեց, որ ազատամարտիկների մի մասը ներկայացնում են այլ պահանջներ: Նրա խոսքով՝ ազատամարտիկների շարքերը միասնական չեն, իսկ ոմանք փորձում են լուծել անձնական հարցեր: «Դրանք անհատական բողոքներ են, բայց դրանք ևս սոցիալական ծանր վիճակից են», – ասաց նա:

Ըստ բանախոսի՝ ազատամարտիկների սխրանքները փորձել են նսեմացնել նույնիսկ Արցախյան ազատամարտի տարիներին, թեև անհաջող: «Արաբո» ջոկատի մասին ֆիլմ էին նկարահանել նույնիսկ ադրբեջանցիները: Բայց մնում էր փաստ, որ մեր ջոկատի շատ մարտիկների նահատակվելուց հետո նրանք ևս արձանագրեցին, որ ընկավ ընդհանուր մարտական ոգին: Դա նշանակում է, որ նույնիսկ մեր հակառակորդն ընդունում էր մեր առավելությունը», – ասաց ազատամարտիկը:

Ինչպես գրում է Aravօt.am-y, Պարոն Հակոբյանը շեշտեց, որ իր համար այդ խնդիրների շարքում առաջնահերթ է ազատամարտիկների համար անվճար բուժօգնության, ուսման վարձի հիսուն տոկոսի կրճատման, ազատամարտիկների համար անխտիր սոցիալ-կոմունալ ծախսերի հիսուն տոկոսի կրճատման հարցերի լուծումը: Հ. Հակոբյանը մտահոգված է այն փաստով, որ այսօր մեզանում պատմությունը խեղաթյուրվում է:

Այս առիթով նա վրդովված նշեց. «Ի՞նչ գիտի նոր սերունդն արցախյան պատերազմի մասին: Արցախյան պատերազմից քսան տարի անց սերնդին դաստիարակել եք այն ոգով, որ ամեն կուսակցություն, ունի իր հեռուստաալիքը և քարոզում է իրեն: Քսան տարվա ընթացքում տեսնում ենք նույն դեմքերն ու հաղորդումները: Կան մարդիկ, որ սիրում են սազը վերցնել ձեռքներն ու գովերգել:

Այսօր ունենք Աշոտյանի նման նախարար, բայց քանի՞ կրթության նախարար ենք փոխել: Աշոտյանը Ֆրանսիայից բերեց կրթական ռեֆորմ, չէ՞ որ ունենք մերը, որն արդեն աշխարհն է թելադրում: Պատմությունն այսօր խեղաթյուրվել է, մարդիկ կան իրենք իրար պարգևատրում են, ազգի հերոսներ են, բարերարներ են….այդ մարդիկ հարստացան, հասան այն աստիճան, որ իրենք իրենց բարերարներ են համարում»:

Հ. Հակոբյանը համեմատություն անցկացրեց վիետնամական և աֆղանական սինդրոմների հետ՝ նշելով, որ Հայաստանում էլ գործում է հայկական սինդրոմ:

Պարոն Հակոբյանը դատապարտեց նաև Սուրեն Խաչատրյանի հետ կապված միջադեպը՝ հարց հնչեցնելով, թե ինչի՞ համար են նրան պարգևատրել «մարտական խաչ»-ով: Խոսելով հայրենասիրություն գաղափարի մասին՝ ազատամարտիկն ասաց. «Հայրենասեր լինելու համար ոչ մի կուսակցության անդամ լինել պետք չէ, այլ ազգի համար գործ անել է պետք, իսկ կուսակցություններն այսօր զուտ աթոռակռվի համար են»:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերը չեն վրիպում Իրանի աչքից․Քանանի

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է,  որ Իրանի...