14.1 C
Yerevan

«Ժողովուրդ». ԱԺ ղեկավարու­թյունը Ուրիխանյանից մանդատից հրաժարվելու դիմում չի ստացել

Նմանատիպ

Իրանը՝ սպառնալիք, Ադրբեջանը՝ «կայունության խարիսխ»․ Հերցոգի մտքերը Բաքվում

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր Բաքու կատարած պատմական այցի...

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական,...

Բելգորոդի մարզում բնակիչների տեղակայման կետ է հրետակոծվել. զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Շեբեկինսկի շրջանի բնակիչների ժամանակավոր...

«Հունիսի 14-ին Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մեծարգո՛ հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը»:

Սա բոլորի կողմից ըն­կալվեց որպես պատգամավորական մանդատից հրաժարվելու հայտարարություն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այժմ խմբակցությունը և, հետևաբար, նաև Ազգային ժողովի ղեկավարու­թյունը պատգամավորի կողմից մանդատից հրաժարվելու մասին որևէ դիմում չի ստացել, նման դիմումի մա­սին որևէ տեղեկություն առկա չէ նաև ԱԺ պաշտոնական կայքում, որտեղ սովորաբար դրանք պարտավոր են լինել առկայության դեպքում:

Ավելին, մեր տեղեկություններով՝ պատգամավորի այս հայտարարությունից հետո ԲՀԿ-ական պատգամավորներից շատերն են փորձել կապի դուրս գալ նրա հետ, զրուցել, սակայն Տիգ­րան Ուրիխանյանը որևէ կերպ չի արձագանքել ոչ ոքի, այլ շարունակում է իր էջում տարբեր մեկնաբանություններ գրել: Մեզ ևս չհաջողվեց կապվել Ուրիխանյանի հետ»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img