ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու իսպանացի աշխարահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն շրջում են Երևանում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը՝ գրառմանը կցելով ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի և Վիսենտե դել Բոսկեի լուսանկարը Շառլ Ազնավուրի հրապարակում:
Վիսենտե դել Բոսկեն հունիսի 18-ին Երևանում մարզիչների համար հանդես է եկել դասախոսությամբ: