«Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Էստոնիայից

«Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Էստոնիայից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Էստոնիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Իլյա Անտոնովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իլյան հանդես է եկել էստոնական «Պուումա», «Լեվադիա», ավստրիական «Հորն», սլովենական «Ռուդար Վելենյե» և մի շարք այլ ակումբներում:

«Լեվադիայի» կազմում երկու անգամ դարձել է Էստոնիայի չեմպիոն և մեկ անգամ Էստոնիայի Գավաթի խաղարկության հաղթող:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ռումինական «Հերմանստադտ» ակումբի ֆուտբոլիստ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում