23.1 C
Yerevan

Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողություն

Նմանատիպ

Ուկրաինան հնարավոր է համարում ՌԴ-ի հետ բանակցությունները մեկ պայմանով

Ռուսաստանի հետ հնարավոր համաձայնության գոտի կարող է հայտնվել, եթե...

Մոսկվան արձագանքել է Վորոնեժի վրա անօդաչուի հարձակմանը

Կիևի ռեժիմը շարունակում է հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա, Ռուսաստանի...

Հայաստանն օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները․ Պետքարտուղարություն

Չնայած պատժամիջոցներին, դեպի Ռուսաստան միկրոչիպերի և առանցքային էլեկտրոնային բաղադրիչների...

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունիսի 25-ին տեղի է ունեցել 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների ՀՀ եզրափակիչ փուլում դիպլոմների արժանացած Արցախի աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը շնորհավորել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին առարկայական օլիմպիադաներում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ, մաղթել նրանց խաղաղություն, քաջառողջություն ու նոր հաղթանակներ:

«Վաղը դուք եք պաշտպանելու, զարգացնելու ու շենացնելու մեր երկիրը, դուք եք լինելու նրա տերը: Շարունակեք սովորել նույն եռանդով, եղեք միշտ վստահ ձեր ուժերին, ձեր կարողություններին, եւ ամեն ինչ կստացվի», – ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:

spot_imgspot_img