17.1 C
Yerevan

Դատական նիստին Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է

Նմանատիպ

Հայաստանում սպասվում են անձրևներ և եղանակի տաքացում

Հանրապետության տարածքում` Մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն...

Հայաստանում ամեն տարի ծխելու հետևանքով մահանում է 5500 մարդ

Մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն...

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություն է պահանջել 2 հայ զինծառայողների պահման պայմանների մասին

ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա...

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավարությունը 30 րոպեով ընդմիջվել է, քանի որ նիստին ներկա Մ. Գրիգորյանն իրեն վատ է զգացել։

Նրա պաշտպաններից Արսեն Մկրտյանը դիմեց դատավորին՝ հայտնելով, որ Մ. Գրիգորյանի վիճակի վատացել է, խնդրեց նիստը հետաձգել։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց։ Նա նշեց, որ պաշտպանները խորհրդակցեն բժշկի հետ, գուցե բժշկական միջամտությունից հետո հնարավոր լինի շարունակել նիստը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է Մ. Գրիգորյանը բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանցում։ Նա այսօր դատական նիստերի դահլիճ էր բերվել անվասայլակով։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։

spot_imgspot_img