26.1 C
Yerevan

Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը

Նմանատիպ

Կարիմ Բենզեման որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»․ ESPN

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Տեղեկությունը...

Լիոնել Մեսսին Հեռանում է ՊՍԺ-ից

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել...

Հունիսի 1․ Երեխաներն իրական աշխարհում

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհի բնակչության մեջ երեխաների թիվը կազմում է...

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի և Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների բողոքների վերաբերյալ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց բավարարել մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդի բողոքները:

«Միջդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել: Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»,– ասաց դատավոր Արմեն Դանիելյանը՝ նշելով, որ վերացվում է նաև Քոչարյանին ազատ արձակելու հիմք հանդիսացած՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը:

Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները և ընտանիքը ի նշան բողոքի չեն մասնակցել դատական նիստին, քանի որ դատավոր Արմեն Դանիելյանը նախորդ դատական նիստում թույլ չի տվել ներկայացնել իրենց դիրքորոշումները:

Հունիսի 24-ին բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանը դիմել էր Ոստիկանություն իր անվտանգությունը ապահովելու համար:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Կարիմ Բենզեման որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»․ ESPN

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Տեղեկությունը...

Լիոնել Մեսսին Հեռանում է ՊՍԺ-ից

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել...

Հունիսի 1․ Երեխաներն իրական աշխարհում

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհի բնակչության մեջ երեխաների թիվը կազմում է...