ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի պատվիրակությունը հայտարարել է, որ դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է գործակալության թղթակիցը:
ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները վերադարձնելուց անմիջապես հետո Ուկրաինայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն վերցրել է խոսափողը ու հայտարարել, որ իրենք հեռանում են:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձև, որով հաստատել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները: