Խորհրդարանում Սահմանադրության օրը չի նշվի, իսկ նախագահը մեկնում է Սյունիք
04/07/2019 20:31

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Սահմանադրության օրը Հայաստանում պետական մակարդակով չի նշվի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէ: Նա պաշտոնական այցով մեկնել է Վիետնամ, ապա՝ Սինգապուր։
Հայաստանում չէ նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Վերջինիս գլխավորած պատվիրակությունը Կիպրոսում է։
Հայաստանում է միայն նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն նախագահականից Aysor.am-ին փոխանցեցին, որ նախագահը վաղն աշխատանքային այցով մեկնում է Սյունիքի մարզ, սակայն նախագահականում նախատեսված է կոչումների հանձնման արարողություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում