ՀՀ և ՌԴ ԿԲ նախագահները քննարկել են ԵԱՏՄ ինտեգրացիայի շրջանակում համագործակցության հարցեր
05/07/2019 12:24

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսի շրջանակում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի առանձնազրույցը։
Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն գործողությունների շրջանակում երկու կառույցների համագործակցությանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը հաջորդել է երկու կենտրոնական բանկերի միջև ֆինանսական շուկաների վերահսկողության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում