Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Timea.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը և ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում