Մինչև հուլիսի 11-ը հանրապետությունում հնարավոր են տեղումներ
06/07/2019 19:00

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հուլիսի 7-11-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մինչև վաղը կնվազի 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝ հուլիսի 7-11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։