Արթուր Վանեցյանը ծանոթացել է «Եվրո-2019»-ի նախապատրաստությանը

Արթուր Վանեցյանը ծանոթացել է «Եվրո-2019»-ի նախապատրաստությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն այսօր շրջայց է կատարել բոլոր այն մարզադաշտեր, որտեղ կայանալու են Մ-19 «Եվրո-2019»-ի հանդիպումները, և հյուրանոցներ, որտեղ հանգրվանելու են մասնակից թիմերը և պաշտոնատար անձինք:

Արթուր Վանեցյանը սկզբից այցելել է «Բանանց» մարզադաշտ, ծանոթացել մարզադաշտի խոտածածկին և մարզաբազայի ենթակառուցվածքներին:

Այնուհետև ՀՖՖ նախագահը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ և ՀՖՖ ակադեմիա, որտեղ ևս ամեն ինչ պատրաստ է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության անցկացմանը:

«Radisson Blu» հյուրանոցում Արթուր Վանեցյանը հանդիպել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչներին և ևս մեկ անգամ հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Մ-19 «Եվրո-2019» մրցաշարը ամենաբարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում