Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվել է «Սոչի» ակումբ

Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվել է «Սոչի» ակումբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվողը տեղափոխվել է ռուսական Պրեմիեր լիգա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընտրանու հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պայմանագիր է կնքել Սոչի քաղաքի համանուն թիմի հետ: 31-ամյա հարձակվողը Լյուքսեմբուրգում խաղացել է «Դուդելանժ», «Գրևենմախեր», «Վիկտորիա Ռոսպորտ» և «Պրոգրես Նիդերկորն» թիմերում:

Կարապետյանը մինչ այս մասնակցել է «Սոչի»-ի երեք ընկերական խաղերի և դարձել 4 գոլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու կազմում Կարապետյանը մասնակցել է 6 խաղի` խփելով 4 գնդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում