Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան մերժելու հարցով ստորագրահավաք եմ նախաձեռնել
12/07/2019 12:10

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ստամբուլյան կոնվենցիան մերժելու հարցով ստորագրահավաք եմ նախաձեռնել: Այս մասին հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով երկու մեծ հոդվածով ավելի վաղ անդրադարձել է կոնվենցիայի վտանգներին։
«Եթե միանում եք, ապա խնդրում եմ սեղմել հղման վրա, լրացնել անհրաժեշտ տվյալները և սեղմել ստորագրման կոճակը»,– նշել է նա ու տեղադրել Change.org-ի հղումը։
«Դեմ լինելով որևէ տեսակի բռնությանը և մտահոգված լինելով, որ ստամբուլյան կոնվենցիան իր մեջ պարունակող վիճելի հասկացություններով իրականում չի ծառայելու բռնությունների կանխարգելման նպատակին, այլ վտանգելու է մեր ազգային ինքնությունը»,- մասնավորապես նշում է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում