«Արսենալ»-ն ընկերական խաղում հաղթել է ամերիկյան թիմին

«Արսենալ»-ն ընկերական խաղում հաղթել է ամերիկյան թիմին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ն ընկերական խաղում առավելության է հասել ամերիկյան թիմի նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արսենալ»-ը մրցեց «Կոլորադո Ռեփիդս»-ի հետ և 3:0 հաշվով առավելության հասավ:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում էր, սակայն փոխարինման դուրս չեկավ: «Արսենալ»-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Բուկայո Սական, Ջեյմս Օլայինկան և Գաբրիել Մարտինելին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում