«Ռեալ»-ը պատրաստ է վաճառել Իսկոյին
18/07/2019 14:39

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է հրաժարվել Իսկոյի ծառայություններից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է AS-ը: «Արքայական ակումբը» պատրաստ է վաճառել 27-ամյա Իսկոյին 80 միլիոն եվրոյի դիմաց: Եթե Իսկոն հեռանա «Ռեալ»-ից, նրա փոխարեն կարող է թիմին միանալ կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսը, որը վարձավճարով հանդես է գալիս «Բավարիա»-ում:
Իսկոն Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին «Մալագա»-ից: Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 37 խաղի և խփել 6 գնդակ: