ԲԴԽ-ն կասեցրել է Նախշուն Տավարացյանի լիազորությունները
22/07/2019 20:38

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: ԲԴԽ-ի հայտարարության մեջ ասված է, որ լիազորությունների դադարեցման հիմքերից է նրա հրաժարականը:
«Նախշուն Տավարացյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ, 22.07.2019-ից դադարել են»,-ասված է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում