Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները կիրառել են «տանկային կարուսելի» նոր մեթոդ

Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները կիրառել են «տանկային կարուսելի» նոր մեթոդ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի բազայի զինծառայողները «Ալագյազ» զորավարժարանում տանկային անձնակազմերի զինծառայողների զորավարժությունների շրջանակում «տանկային կարուսելի» նոր մեթոդ են կիրառել:

Ինչպես տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, տանկիստները գործողությունն իրականացրել են Т-72Б տեսակի տանկերով:

Մեկ ամսվա ընթացքում տանկիստներն ուսուցանել են պայմանական հակառակորդի անընդհատ տեղաշարժվող զրահատեխնիկայի ուղղությամբ կրակ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել անձնակազմի օպերատիվ ռեակցիան և կարողությունը, գործել ոչ ստանդարտ իրավիճակներում:

Գործողության իմաստը կայանում է հակառակորդին ճնշելու համար հերթականությամբ չվերջացող կրակ վարելու մեջ: Տանկերը հերթականությամբ կրակ են վարում՝ փոփոխելով իրենց դիրքերը, որպեսզի խնայեն վերալիցքավորման ժամանակը:

Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 100 զինծառայող, ներգրավված է շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող համալիրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում