Ոստիկանությունը հերքում է Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ տեղադրելու մասին լուրը

Ոստիկանությունը հերքում է Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ տեղադրելու մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանությունը հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ տեղադրելու մասին լուրը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

««Ժամանակ» օրաթերթն այսօր տեղեկություն է հրապարակել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ է տեղադրվել: Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և հորդորում ենք չճշտված լուրերով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում