Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով մոտ 100 ՀՀ քաղաքացի մնացել է Եգիպտոսում

Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով մոտ 100 ՀՀ քաղաքացի մնացել է Եգիպտոսում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։

Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580:

Հետևեք մեզ նաև Telegram-ում