Երևանի Մյասնիկյան պողոտայում ժամանակավորապես տեղադրվել է կարգավորվող լուսացույց
25/07/2019 20:49

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Երևանի Մյասնիկյան պողոտայում ժամանակավորապես տեղադրված կարգավորվող լուսացույցը կարգավորելու է երթևեկությունը միայն հետիոտնի պահանջի՝ կոճակը սեղմելու դեպքում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը:
«Արդեն գործում է Մյասնիկյան պողոտայի կարգավորվող լուսացույցը։ Մինչև հետիոտնի կոճակի սեղմելն ավտոմեքենաների համար անընդհատ լինելու է կանաչ լույս։ Լուսացույցը այս վայրի համար ժամանակավոր լուծում է, այստեղ նախատեսվում է կառուցել վերգետնյա անցում»,- նշված է գրառման մեջ։ Քաղաքապետարանը վարորդներին հորդորել է լինել ուշադիր և զգոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում