Գորգեր լվալու համար Բաղրամյանը կփակեն
26/07/2019 14:17

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Հուլիսի 28-ին, ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Վարդավառի տոնի կապակցությամբ փակ է լինելու Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը: Այս մասին հայտարարություն է տարածել Ճանապարհային ոստիկանությունը։
Նշենք, որ մինչ ՃՈ տարածած հաղորդագրությունը, Panorama.am-ը փորձեց թե Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից, թե հենց նախաձեռնության հեղինակ պատգամավորից ճշտել, արդյոք միջոցառման հետ կապված Բաղրամյան պողոտան կփակվի, քանի որ միջոցառման մասին երկու օր առաջ տարածված հաղորդագրության մեջ ոչինչ նշված չէր, սակայն մեր զանգերին այդպես էլ ոչ ոք չպատասխանեց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում