Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Նախօրեին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ զինծառայողի վիճակը բավարար է։

«Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Նախօրեին նա վիրավորվել է հակառոկորդի կրակից», – Facebook-յան իր էջում գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում