Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ սկսելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Նորա Հովսեփյան

Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ սկսելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Նորա Հովսեփյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ սկսելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին այսօր Երևանում կազմակերպված ասուլիսում ասաց ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը:

«Բավական դժվար գործ է, քանի որ ավիաընկերություններին պետք է համոզենք, որ դա իրենց համար շահավետ է, որ, հատկապես Լոս Անջելեսից շատ հայեր են գալիս Հայաստան»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսն էլ հույս հայտնեց, որ ապագայում Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ կիրականացվեն, քանի որ նաև դրա պահանջարկը կա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում