«Եռաբլուր»-ում պղծել են ապրիլյան պատերազմում զոհվածների շիրմաքարերը. դեպքի հանգամանքները պարզվում են

«Եռաբլուր»-ում պղծել են ապրիլյան պատերազմում զոհվածների շիրմաքարերը. դեպքի հանգամանքները պարզվում են

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների շիրմաքարերն անհայտ անձինք պղծել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս մասին գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել Ապրիլյան պատերազմի մասնակից Ռազմիկ Գասպարյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ այս պահին տեսանյութն ուսումնասիրվում է:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշեց, որ դեպքն իրենց ուշադրության կենտրոնում է և իրենք նույնպես աշխատանքներ են տանում պարզելու համար դեպքի հանգամանքները:

Սոցցանցերում տեսանյութը վիրուսային տարածում է գտնում: Օգտատերերը պահանջում են հայտնաբերել իրականացնողներին և պատժել խստագույնս:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում