Լարսում երեք օր կարգելվի կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Լարսում երեք օր կարգելվի կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում Է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ:

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն արգելվում Է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում