«Սանիթեք». Քաղաքապետարանն ապօրինի հեռացնում է «Սանիթեքի» աղբադույլերը, չի կատարում սահմանված վճարումները

«Սանիթեք». Քաղաքապետարանն ապօրինի հեռացնում է «Սանիթեքի» աղբադույլերը, չի կատարում սահմանված վճարումները

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: «Սանիթեք» ընկերության կողմից օգոստոսի 2-ին քաղաքապետարանին էր ներկայացվել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության այդ առաջարկները մնացել են անպատասխան, այս մասին ասված է «Սանիթեք» ընկերության տնօրինության տարածած հաղորդագրության մեջ:

«Նման վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ իրավիճակի անհապաղ շտկումը քաղաքապետարանի առաջնահերթ մտահոգությունը չէ. քաղաքապետարանը շարունակում է գործել միակողմանիորեն` առանց աղբահանության կառավարման հստակ քաղաքականության մշակման: Փոխարենը, քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերությ0ան աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, որի արդյունքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:

Կառավարությունը օգոստոսի 8-ին տեղի ունեցած նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազամակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը, և մենք լիահույս ենք, որ այդ որոշումը կնպաստի ստեղծված իրավիճակի կարգավորմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում