Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն Իսրայելի բաց առաջնության հաղթողն է
19/08/2019 10:35

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Հանգստյան օրերին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացել է մարմնամարզության Իսրայելի բաց առաջնությունը,որին մասնակցել են նաև հայ մարմնամարզիկները:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ օղակների վարժության չեմպիոն է դարձել եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը, իսկ եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նույն վարժության արծաթե մեդալ է նվաճել:
Իսրայել էին մեկնել նաև հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և մարզիչ Սոս Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում