Մարկոս Ռոխոն ձմռանը կհեռանա Մանչեսթեր Յունայթեդից
07/09/2019 22:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ակումբից։ Այս մասին հայտնի է դարձել Calciomercato-ին։
Աղբյուրը տեղեկացնում է, որ Ռոխոն չի մտնում «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե Գունար-Սուլշերի ծրագրերի մեջ։ Ֆուտբոլիստը հունվարին ակումբը լքելու որոշում է կայացրել։
Մարկոս Ռոխոյի կարիերայի շարունակության համար մի քանի տարբերակներ կան։ Նախկինում ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եղել «Միլանը» և «Մոնակոն»։ ՄՅՈւ-ի պաշտպանի շուրջ ծավալվող իրադարձություններին ուշադրությամբ հետևում է նաև իտալական «Ռոման»։
Մարկոս Ռոխոն հանդես է գալիս «Ման․ Յունայթեդի» կազմում 2014 թվականից։
Աղբյուր` ArmSport.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում