Ըմբիշ Լևան Բերիանիձեն պարտվեց ԱԱ-ի մեկնարկային գոտեմարտում
20/09/2019 10:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ընթացիկ առաջնությունում իրենց օլիմպիական ուղեգրերի և մեդալների համար պայքարն են շարունակում Հայաստանի ընտրանու անդամները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն մեկնարկային գոտեմարտում ուժերը չափեց ուկրաինացի Օլեքսանդր Խոտսյանիվսկիի հետ և զիջեց 2։3 հաշվով:
Ղազախական Նուր-Սուլթան քաղաքում ընթացող աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է 2020 թվականի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: