Ե՞րբ կլինի Քոչարյանի գործով հաջորդ դատական նիստը

Ե՞րբ կլինի Քոչարյանի գործով հաջորդ դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատական նիստի ընթացքում հայտարարեց՝ պաշտպանական կողմն ունի միջնորդություն դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ։

«Մինչ այս պահը Ձեր կողմից դրսևորած կամայականությունները ամբողջությամբ մեզ հիմք են տալիս ասելու, պնդելու, որ այս գործով Դուք ի վիճակի չեք իրականացնելու արդարադատություն, քանի որ գտնվում եք այն թևում ու այն թևի ազդեցության տակ, որն այսօր քաղաքական հետապնդում է սանձազերծել պարոն Քոչարյանի նկատմամբ»,-ասաց փաստաբանը։

Նա դատավորից ժամանակ խնդրեց, որպեսզի դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն։ Նա խնդրեց միջնորդության համար տրամադրել մեկ աշխատանքային օր։

Դատավորն ասաց՝ սեպտեմբերի 23-27-ը Արդարադատության ակադեմիայում մասնակցելու է դասընթացների։

«Հետևաբար, հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 13։00-ին»,- հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում