Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց 1/8 եզրափակիչում․Աշխարհի Գավաթ
20/09/2019 21:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց վիետնամցի Լե Քուանգ Լյեմի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական էջը։
1/8 եզրափակիչի պատասխան պարտիաները կանցկացվեն սեպտեմբերի 21-ին:
Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին: Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում