ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով (տեսանյութ)
26/10/2019 15:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ռուսաստանի երիտասարդական առաջնության 14-րդ տուրում Գրոզնիի «Ախմատ» և Տուլայի «Արսենալ» թիմերի միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է AKHMAT GROZNY YouTube-ի ալիքով:
Գրոզնիի մարզադաշտում, խաղի 38-րդ րոպեին կիսապաշտպանի հարվածից հետո, երբ խաղացողների միջև սկսվել է ծեծկռտուքը, դաշտ են դուրս եկել նաև փոխարինողներն ու երկու թիմերի մյուս անդամները:
Արդյունքում մրցավարը հեռացրել է «Ախմատ» թիմից Թայիմազ Խիզրիևին և Մուրսալին Դենիլխանովին, իսկ «Արսենալից»՝ Նիկիտա Մելնիկովին։
Հանդիպումն ավարտվել է «Արսենալի» հաղթանակով՝ 3-1:
Հետևեք մեզ նաև Telegram-ումДрака на футболе: Ахмат – Арсенал (молодежные команды) pic.twitter.com/YsK6hiyA8R
— Юрий Вильмовский (@Yurok_Texas) October 26, 2019