«Ռոմա»-ի մարզիչը խոսել է Մխիթարյանի` խաղադաշտ վերադառնալ ժամկետների մասին
29/10/2019 19:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձին մարզադաշտ:
«Մխիթարյանի մարզավիճակը լավանում է օր օրի: Վերականգնման գործընթացը դանդաղ է և օրեր է պահանջում: Սակայն այն կարծիքին եմ, որ նա մոտ օրերս կվերադառնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ֆոնսեկան:
Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին: