Մայոր Սարգիս Ստեփանանը՝ բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն
01/11/2019 13:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր Սարգիս Ստեփանանը շարունակում է հաջող ելույթները բազկամարտում: Ռումինիայի Կոնստանտա քաղաքում անցկացվող հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչը դարձել է ոսկե մեդալակիր:
Սարգիս Ստեփանանը վիրավորվել էր 2014 թվականին և կորցրել 2 ոտքն ու աջ ձեռքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում